«Համաս»-ը պատվիրակություն կուղարկի Կահիրե, բայց բանակցություններին ուղիղ չի մասնակցի

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համայնապատկեր, արխիվ

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի Կահիրե, բայց բանակցություններին ուղիղ չի մասնակցի, այլ կքննարկի դրանց արդյունքները։

«Շաբաթ երկոյան Կահիրե կժամանի «Համաս»-ի պատվիրակությունը՝ քննարկելու բանակցությունների վերջին փուլի արդյունքները», - Տելեգրամ ալիքում գրել է «Համաս»-ի ներկայացուցիչ Իզաթ էլ-Ռեշիքը՝ նշելով, որ պատվիրակությունը Կահիրե է մեկնում Եգիպտոսի և Կատարի հրավերով։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա կատարի բոլոր պայմանավորվածությունները և դադարեցնի խոչընդոտել համաձայնության ձեռքբերմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ընդգծելով Գազայում հրադադարի անհրաժեշտությունը Ըստ Բլինքենի՝ Իսրայելն ընդունել է Գազայի հարցով առաջարկները, նույնը կոչ է անում «Համաս»-ին