ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը հայտարարել է, որ հրադադարի պայմանավորվածությունը պահպանել են մինչև վերջին պահը և որևէ հարձակում չեն ծրագրել։
«Ձգտում էինք, որ հրադադարը երկարաձգվի, սակայն Իսրայելի վարչապետը նախընտրեց վերսկսել պատերազմը», - հայտարարել է խմբավորումը տելեգրամյան ալիքում՝ հերքելով Իսրայելի հայտարարությունը, թե «Համաս»-ը հարձակումներ էր ծրագրել իր զինվորների ուղղությամբ։
Կազմակերպությունը սա համարում է պատրվակ։
Մարտի լույս 18-ի գիշերը, հրադադարի հաստատումից երկու ամիս անց, իսրայելական բանակը վերսկսել է օդային հարվածները Գազայի թիրախներին։ Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքն է հրամայել վերսկսել օդային հարվածները։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի թիրախներին Իսրայելի օդային հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ Գազայում Իսրայելի հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել