«Համաս»-ը քիչ առաջ ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդների։ Էլի Շարաբին, Օր Լևին և Օհադ Բեն Ամին Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցվել են Իսրայելի ներկայացուցիչներին։
Ինչպես հաղորդում է DPA-ն, մինչև գերիներին ազատ արձակելը, Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի զինյալները նրանց «ցուցադրության» են հանել պաղեստինցիների առջև։
Ակնկալվում է, որ այսօր Իսրայելն ազատ կարձակի 183 պաղեստինցիների, որոնց պահում է իր բանտերում, նրանցից 18-ը ցմահ ազատազրկման դատապարտվածներ են։
Հրադադարի համաձայնության այս փուլում պայմանավորվածություն կա, որ ընդհանուր առմամբ 1904 պաղեստինցի ազատ կարձակվի Իսրայելի բանտերից, և իսրայելցի 33 պատանդ ազատության մեջ կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելցի պատանդների ազատ արձակումը շարունակվում է«Համաս»-ն այսօր ազատ է արձակել Իսրայելի երեք և Թաիլանդի հինգ քաղաքացու«Համաս»-ը ազատ է արձակել ևս 7 պատանդի