Կիրանցում գյուղացիներից մեկը թեթև վնասվածք է ստացել հակատանկային ականի պայթյունից, «Ազատության»-ը հայտնեց բնակիչներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ:
Ըստ նրա՝ մի քանի ճամ առաջ քաղաքացին տրակտորով փշալարի հողային աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ականը պայթել է: Նրա փոխանցմամբ՝ վնասվածք ստացած համագյուղացին ներգրավված է սահմանազատումից հետո սկսված շինարարական աշխատանքներին:
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսահամարն անհասանելի է:
ԱԱԾ-ից էլ դեռ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանց. Նոր գծած սահման, անվտանգային մտահոգություններ, փոխհատուցման խնդիր