Գյումրեցիներն այս տարի հրաժեշտ կտան իրենց գլխավոր տոնածառին։ Ավագանին կողմ քվեարկեց, որ քաղաքի մոտ վեց միլիարդանոց բյուջեից 68 միլիոն դրամ հատկացվի նորի գնման համար։
Գյումրեցիներին 19 տարի ծառայած տոնածառն անցած դեկտեմբերին գովելիս քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասել էր, որ այն վերջին անգամ է տեղադրվում Վարդանանց հրապարակում։ Նորը գնելու հիմնական պատճառն, ըստ քաղաքային իշխանության, այն է, որ հինը կարող է շուռ գալ։
Տոնածառը 10 տարի առաջ ուժեղ քամուց իսկապես շուռ էր եկել, հիմնական կոնստրուկցիան վնասվել էր ու ամեն անգամ հավաքելուց թեք էր ստացվում։
68 մլն դրամն արդյոք թանկ չէ՞ տոնածառի ձեռքբերման համար։ Քաղաքապետը հիմնավորում է՝ գեղեցիկ տոնածառ կունենան, հանրային քննարկման կդնեն ու առավել շատ ձայներ ստացած տարբերակը կընտրեն։
Մանրամասներն «Ազատության» վիդեոռեպորտաժում․