Գյումրի-Կապս ճանապարհի շահագործումից 2 տարի անց ասֆալտին կարկատանների թիվը գնալով ավելանում է։ Եթե մեկ տարի առաջ դրանք մի քանի հատվածներում էին միայն, ապա հիմա տարածվել են, ավելին՝ անցած տարվա կարկատաններն էլ փոս են ընկել։
Այս ճանապարհով երթևեկող վարորդներն ասում են՝ թող մասնագետները որոշեն՝ որակով է արվել, թե անորակ։
Գյումրիից Ամասիա շուրջ 10.5 կմ ճանապարհի մի հատվածում հիմնանորգման, որոշ մասերում էլ միջին նորոգման աշխատանքների համար պետական բյուջեից շուրջ 450 մլն դրամ է հատկացվել։ Վահրամաբերդ ու Կապս գյուղերի հատվածում իրականացվել է միջին նորոգում, այսինքն՝ ասֆալտի վերին շերտը հանվել, նորն է տեղադրվել։ Ճանապարհը շահագործելուց հետո 3 տարի այն գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ։ Այս հատվածում դեռ մեկ տարի էլ ի հայտ եկած թերությունները շինարարը՝ «Լեապոլդ և ընկերներ» ընկերությունն իր միջոցներով է վերականգնելու, դրանից հետո արդեն պետական բյուջեի հաշվին։
Ի՞նչն է պատճառը, որ շահագործումից մեկ տարի էլ չանցած նորոգված ճանապարհը կարկատելու կարիք է առաջանում։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.