Գուրգեն Արսենյանին ԱԺ-ում կփոխարինի Արմենուհի Ղազարյանը

Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է իշխող կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին։

Հանձնաժողովի հաղորդագրությունում նշվում է, որ Գուրգեն Արսենյանի՝ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ում ստացվել է օգոստոսի 13-ին:

Գուրգեն Արսենյանը երեկ նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից

Արմենուհի Ղազարյանը մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցում է 2015 թվականից: