ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր ժամանել է Կուրսկի ատոմակայան։
«Գրոսսին այսօրվա այցի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրել է ատոմակայանի տարածքը», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Գրոսսին պատրաստվում է շրջայց կատարել նաև ատոմակայանին հարակից տարածքում։
Կուրսկի ԱԷԿ-ը գտնվում է Կուրչատով քաղաքում, որը ռազմաճակատի գծից մոտ 40 կիլոմետր հեռավորությա վրա է։
Կուրսկի մարզ այցից հետո, ըստ ռուսական աղբյուրների, ԱԷՄԳ տնօրենը մեկնելու է Կիև, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԷՄԳ ղեկավարը վաղը կայցելի Կուրսկի ատոմակայանԳրոսսին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի ատոմակայանԶապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության իրավիճակը վատթարանում է. ԱԷՄԳ