Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ չորեքշաբթի կայցելի Իրան և հաջորդ օրը խորհրդակցություններ կսկսի իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում են պետական լրատվամիջոցները:
Գրոսսին ավելի վաղ ասել է, որ առաջիկա օրերին կարող է մեկնել Իրան՝ քննարկելու նրա վիճահարույց միջուկային ծրագիրը, և որ անհամբեր սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն:
Իրանն ակտիվացրել է իր միջուկային գործունեությունը 2019 թվականից՝ այն բանից հետո, երբ այն ժամանակ նախագահ Թրամփը հրաժարվեց 2015 թվականի համաձայնագրից, որը Իրանը կնքել էր համաշխարհային տերությունների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս ԱՄՆ ընտրությունները կազդեն Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականության վրա