Հունաստանում խուճապ է

Եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացել՝ պաշտոնական Աթենքի կողմից կապիտալի վերահսկողության հաստատման համար բանկերը փակելու և դրամարկղներից փող կանխիկացնելու սահմանափակումների պատճառով:

Եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացել՝ պաշտոնական Աթենքի կողմից կապիտալի վերահսկողության հաստատման համար բանկերը փակելու և դրամարկղներից փող կանխիկացնելու սահմանափակումների պատճառով: Դա, իր հերթին, արվել էր հույների շրջանում խուճապը մեղմելու նպատակով:

Սակայն մի փոքրիկ հույս է ներշնչում պարտատերերի կողմից վերջին վայրկյանին գործարք ստորագրելու հնարավորությունը, ինչը կարող է կանխել Հունաստանի ելքը եվրագոտուց, ինչն էլ, իր հերթին, ԵՄ-ի ապագայի շուրջ լուրջ հարցեր է հարուցում:

Փոխզիջման կոչ անելով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է. - «Եթե եվրոն ձախողվի, Եվրոպան ևս կձախողվի»

Համաշխարհային արժեթղթերի շուկան անկում է ապրում, Ֆրանկֆուրտում և Փարիզում պարտատոմսերը գնազրկվել են ավելի քան երեք տոկոսով՝ ասիական բորսաներում անկում գրանցելուց հետո: Ներդրողները այդպես զգուշանում են Հունաստանի եվրոյի գոտուց հնարավոր հեռացումից: Եվրոն կիրակի կայունացել է մեկ ամսվա ընթացքում նվազագույն 1,10 դոլարի իջնելուց հետո:

Աթենքը հրահանգել է բանկերը փակել մինչև հուլիսի 6-ը, այսինքն պարտքերի վճարման համար նախատեսվածի հաջորդ օրը և օրական միայն 60 եվրո կամ 65 դոլար է թույլ տալիս կանխիկացնել: Բացառություն է արվել միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Արմատական քայլերը, որոնք ուղղված են զանգվածային խուճապի հետևանքներից բանկային համակարգը պաշտպանելու, ավելի են խորացնում իրարանցումը ու մղում հույներին իրենց գումարները կանխիկացնելուն:

Նյարդայնացած տանտիկինները, գնորդները ու գործատերերը երկար հերթեր են կազմել Հունաստանով մեկ՝ օրը անվանելով «սև երկուշաբթի»:

Պանագիոտիս Վերգետիսը հագուստի խանութի սեփականատեր է. նա լավատես է, սակայն.... «Երիտասարդ եմ և ուստի՝ լավատես: Բայց, կարծում եմ, ժողովուրդը վախեցած է բանկերը փակվելու վերաբերյալ այս լուրից, ու հետևաբար խանութներում այս շաբաթ դժվար շարժ լինի: Վաճառքը արդեն շեշտակի անկում է ապրում»:

Խանութի կառավարիչ Դիանան խիստ անհանգստացած է․ - «Քանի որ բանկերը հենց հիմա փակ են, գործատերերը չեն կարող վճարել մեզ անմիջապես, և մենք ընդհանրապես չվճարվելու վտանգի ենք առջև ենք»:

Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հայտարարելով սահմանափակումների մասին, կոչ է հղել ձեռնպահ մնալ հնարավոր բախումներից. - «Յուրաքանչյուր դժվարություն անհրաժեշտ է անտրտունջ հաղթահարել: Որքան լռելյայն աշխատենք, այնքան ավելի շուտ կհաղթահարենք այս վիճակը»:

Ցիպրասը նաև նշել է, որ խնդրելու են հետաձգել վճարման ծրագիրը: