ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է Թաթարստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
BRICS-ի գագաթնաժողովին Գուտերեշի մասնակցության մասին տեղեկությունը հայտնվեց հոկտեմբերի սկզբին, սակայն պաշտոնապես հաստատվեց միայն նախօրեին։
Գուտերեշի ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կվերահաստատի «Ուկրաինայի հարցում իր հայտնի դիրքորոշումը»՝ շեշտելով՝ ճգնաժամը պետք է լուծել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրություն և բանաձևերի հիման վրա։
Գուտերեշը բազմիցս քննադատել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում՝ պնդելով, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը «վտանգավոր նախադեպ» է ստեղծում աշխարհի համար։
Գուտերեշն, ըստ Հաքի, «կշարունակի ջանքերը» Սև ծովում անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածից առևտրական նավ է վնասվել, զոհ և վիրավորներ կանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կիևը դատապարտել է Գուտերեշի այցը Մոսկվա։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Շվեյցարիայում կայանալիք խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու Ուկրաինայի հրավերը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է ռազմական հանցագործ Պուտինի հրավերը Կազան: Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղության գործընթացին, այլ միայն վնասում է ՄԱԿ-ի հեղինակությունը»,- ասված է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը. ինչ է սպասվում, ինչ է հայտնի