Գուսանագյուղցի ընկերները անմշակ հողից ազնվամորու այգի են ստացել

Գուսանագյուղցի երկու ընկերները՝ գյուղատնտես Հարությունն ու ատամնաբույժ Ղուկասը մի օր որոշեցին, որ անմշակ հողատարածքը պիտի ազնվամորու այգու վերածեն։

Մեկ տարի երկմտում էին՝ այգին հիմնեն, թե՝ ոչ։ Մեկ տարի անց դժվար որոշումը կայացրին ու անցան գործի։

Ընտրած մշակաբույսով այգի հիմնելու գաղափարը իրագործելու ճանապարհը դժվար է եղել։ Առայժմ միայն գումար են ծախսում, եկամուտ, ասում են, դեռ չեն ստացել, քանի որ շատ քիչ բերք են հավաքել։

Հուսահատության պահեր ապրել են ընկերներով, երբ դժվարությունների են հանդիպել։ Հիմա, երբ հետ են նայում, ասում են, չեն փոշմանել, որ այգին հիմնել են։ Գյուղում արդեն շատերն են գալիս, հետաքրքրվում, թեև սկզբում երիտասարդ այգեգործներին ասել էին, թե դժվար հաջողեն։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում