Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակապով ելույթ է ունցել «Ղրիմի հարթակ» 4-րդ համաժողովում և հայտարարել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը Անկարայի աջակցությունը մնում է անփոփոխ։
Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը միջազգային իրավունքի պահանջ է հանդիսանում։
Նա նշել է, որ այս տարի համաժողովի անցկացումը համընկնում է Ղրիմի թաթարների արտաքսման 80-րդ տարելիցի հետ և ասել, որ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ թաթար թուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
«Ղրիմի հարթակը» Ուկրաինայի դիվանագիտական նախաձեռնությունն է, որի նպատակը Ռուսաստանի օկուպացիային հակազդելն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նշում է Ղրիմի բռնակցման առաջին տարին