Գերմանիայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ Ուկրաինային թույլատրում է Գերմանիայից ստացած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքի թիրախներին։
Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ նշված է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը նախապատրաստել, համակարգել և իրականացրել է հարձակումներ Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի շրջանի վրա սահմանին մոտ գտնվող ռուսական շրջաններից:
«Միասին մենք համոզված ենք, որ Ուկրաինան, համաձայն միջազգային օրենքի, իրավունք ունի ինքապաշտպանվել այդ հարձակումներից։ Դրա համար նա կարող է նաև օգտագործել այդ նպատակով ստացած զենքը՝ ներառյալ մեր կողմից առաքվածը», - ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
Նախօրեին Reuters-ը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենքով հարվածել Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող Ռուսաստանի թիրախներին, ուր շարունակվում են ռուսական ուժերի հարձակումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային ամերիկյան զենքի սահմանափակ օգտագործում՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու. Reuters ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը դաշնակիցներին հորդորում է թույլ տալ արևմտյան զենքն օգտագործել նաև Ռուսաստանի տարածքում. Կրեմլի արձագանքը