Գերմանիան խստացնում է սահմանային հսկողությունը

Գերմանիա -Լեհաստան սահմանը, հոկտեմբեր, 2023թ․

Գերմանիան սեպտեմբերի 16-ից խստացնում է սահմանային հսկողությունը, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի հետ ցամաքային սահմաններին շարժական և ստացիոնար ոստիկանական անցակետեր են տեղադրվելու։

Գերատեսչության պնդմամբ, այստեղ ծառայող իրավապահներին բավական լայն լիազորություններ են վերապահված լինելու։ Նրանք, մասնավորաբար, երրորդ երկրի քաղաքացիներին կարող են արգելել մուտք գործել Գերմանիա։

Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին ոստիկանական հսկողությունն արդեն իսկ գործում է։ Գերմանական իշխանությունների պնդմամբ, սահմանային հսկողության խստացումը կկանխի իսլամիստ ծայրահեղականների մուտքը երկիր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան խստացնում է սահմանների վերահսկողությունը