«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել», - հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական և ուկրաինական կողմերը 95-ական գերի են փոխանակել։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ։
Վերջին անգամ Մոսկվան և Կիևը գերիներ փոխանակել էին հունիսի 25-ին։