Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության առաջարկով վարչապետ Դենիս Շմիգալը Գերագույն ռադայի հաստատմանն է ներկայացրել կառավարության 8 նոր նախարարների թեկնածուների անունները։
Նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խմբակցության նիստում համաձայնեցվել են 9 նոր նախարարների թեկնածուները՝ արտգործնախարարի պաշտոնում առաջադրելով ԱԳՆ առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը։
Գերագույն ռադան այսօր ընդունեց արտգործնախախար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը։
Հրաժարականներ էին ներկայացրել նաև երկու փոխվարչապետներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան