«Վրացական պետությունը որևէ այլ երկրից եկող հրահանգները չի ընդունի և կառաջնորդվի բացառապես սեփական ազգային շահերով», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրացական կառավարության ղեկավարը նաև բացառել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի օգտին քվեարկած պատգամավորների դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։
«Պատժամիջոցները անլուրջ թեմա են, որ կողմից էլ որ չխոսեն դրանց մասին», - նշել է Վրաստանի վարչապետը։