Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկարայում կայացած հանդիպմանը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։
Հանդիպումից հետո Կոբախիձեն ճեպազրույցում ասել է․ - «Մենք ողջունեցինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա սկսվել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։ Սա հիմք կծառայի երկու պետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»: Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Անկարա է ժամանել մայիսի 16-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի վարչապետը մեկնում է Թուրքիա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը 1976թ. քարտեզի համաձայն համաձայնեցրել են սահմանագծի հատվածների արձանագրությունը