ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացուցիչների տանը հունիսի 4-ին լսումներ են անցկացվել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ կապված։
Քննարկումներին մասնակցել և ելույթ են ունեցել «Բաց հասարակություն» Եվրոպական ինտեգրման հիմնադրամի ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեն և Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան Նատալիա Սաբանաձեն։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էլ ասել է, որ նրանք դավաճաններ են, այլ երկրի օրենսդիր մարմնում ցուցմունք են տվել իրենց երկրի դեմ, իսկ Կոնգրեսի քննարկումները գնահատել է «ծանր տեսարան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոբախիձե․ «Որևէ մեկն աշխարհում իրավունք չունի հրահանգներ տալ Վրաստանին» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ-ի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին․ Միլլեր