Վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում սկսել է նվազել

«Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի ընդունման ֆոնին վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում սկսել է նվազել։ Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 15:30-ի դրությամբ Bank of Georgia խմբի բաժնետոմսերի արժեքի անկման տեմպերը գերազանցում են 16 տոկոսը, TBC Bank Group-ինը` 15 տոկոս, Georgia Capital-ինը` մոտ 8 տոկոս:

«Ընդամենը վերջին երկու շաբաթվա ընթացքում Bank of Georgia-ի կապիտալիզացիան նվազել է 1,5 միլիարդ լարիով։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե պատժամիջոցներ սահմանվեն, կամ ամերիկյան ու եվրոպական օգնությունը սառեցվի», - Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Գեորգի Ռուխաձեի մեկնաբանությունն է մեջբերում «Ազատության» վրացական ծառայությունը:

Խնդիրների է բախվել նաև Վրաստանի ազգային տարադրամը։ Նախօրեին առք ու վաճառքի ընթացքում լարին դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 կետով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիճահարույց օրենքի ընդունումից հետո «Վրաստանի գոյատևումը որպես պետություն վտանգված է»․ ԶուրաբիշվիլիՎրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը․ ԱՄՆ պետդեպարտամենտԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տունՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը