Լիբանանի խորհրդարանն այսօր քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։
Երկրորդ փուլում Աունի օգտին քվեարկեցին 128-տեղանոց լիբանանյան խորհրդարանի անդամներից 99-ը, առաջին փուլում նա 71 ձայն էր ստացել։
Աունի ընտրությունը հնարավոր դարձավ, երբ շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման աջակցությունը վայելող Սուլեյման Ֆրանժյեն ինքնաբացարկ հայտարարեց՝ իր աջակցությունը հայտնելով բանակի հրամանատարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանի խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել