Գեղամ Նազարյանը հայտարարում է՝ վայր չի դնի մանդատը

Գեղամ Նազարյան, արխիվ

«Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը վայր չի դնի մանդատը։ Այսօր Ազգային ժողովում պատգամավորը հայտարարեց, որ կշարունակի աշխատել։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն էր առաջարկել Նազարյանին դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Գեղամ Նազարյանն էլ համաձայնել էր։

Խմբակցության համար պատճառ էր դարձել Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ Պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ արձագանքել էր՝ նշելով՝ դրանք Նազարյանի «անձնական ընկալումներն» են, չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը և որ խմբակցությունում «կքննարկեն նրա հետագա գործունեության հարցը»։

Նազարյանն այսօր նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ՝ նշելով՝ առաջիկայում կխոսի այն մասին, թե էլ ում է մեղավոր կամ պատասխանատու համարում։

Մանրամասներն՝ ավելի ուշ