Իսրայելական ուժերը կիրակի օրը ուժեղացրել են Գազայի հատվածի ռմբակոծությունները, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հայտնում են պաղեստինցի բժիշկները։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը վերահսկում է տեղի առողջապահական գերատեսչությունը։
Reuters-ի հաղորդմամբ՝ պաղեստինցիները պնդում են, որ օդային և ցամաքային նոր հարձակումները և հարկադիր տարհանումները «էթնիկ զտումներ» են, որոնք ուղղված են Գազայի հյուսիսում գտնվող երկու քաղաքների և բնակեցված ճամբարի դատարկմանը` բուֆերային գոտիներ ստեղծելու համար: Իսրայելը հերքում է դա՝ ասելով, որ պայքարում է արմատական «Համաս»-ի զինյալների դեմ, որոնք հարձակումներ են գործում այնտեղից։
Իսրայելը չի մեկնաբանել կիրակի օրը Գազայի հյուսիսում իր ռազմական գործողությունները:
- Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ «Համաս»-ի գլխավորած զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սպանելով մոտ 1200 մարդու և 251-ին պատանդառելով՝ ըստ իսրայելական տվյալների:
- Իսրայելի պատասխան հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 43 հազար պաղեստինցի, իսկ Գազայի հատվածի մեծ մասը վերածվել է փլատակների: