Գազայի հատվածի մասին խոսելիս Հարիսը երկու պետության տարբերակն է բարձրացրել

Գազայի հատվածում անհրաժեշտ է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիր, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։

Միաժամանակ նա կրկնել է աջակցությունն Իսրայելին. - «Իսրայելն իրավունք ուներ, իրավունք ունի պաշտպանվելու։ Իսկ թե ինչպես է նա դա անում՝ կարևոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ Եվ մենք պետք է գործարք կնքենք», - իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին տված առաջին հարցազրույցին ասել է նա։

Որպես լուծում նախագահի թեկնածուն նշել է՝ «երկու պետությունների» տարբերակը, երբ Իսրայելն անվտանգ կլինի, Պաղեստինը` պաղեստինցիները ևս կունենան անվտանգություն, ինքնորոշում և արժանապատվություն:

Հարցին, թե սպառազինության քաղաքականության մեջ փոփոխություն կա՞, Քամալա Հարիսը բացասական է պատասխանել՝ կրկնելով պատանդների արձակման գործարքի կարևորությունը։

  • Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում իսրայելցի պատանդ է ազատ արձակվել