Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ուղիները, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունը:
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների վերաբերյալ։ Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգման հարցում, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսական կողմը չի հստակեցնում երկու պաշտոնյաների զրույցի ձևաչափը։ Պաշտոնական Անկարան քննարկման մասին առայժմ չի հաղորդել։