Ֆրյազինոյում հրդեհից զոհվել է 8 մարդ

Հրդեհված ութհարկանի շենքը, Ֆրյազինո, 24 հունիսի, 2024թ.

Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքի շենքում, որում տեղակայված են տարբեր ընկերությունների գրասենյակներ, բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել են «Ինտերֆաքս» և ՏԱՍՍ լրատվական գործակալությունները, որոնք վկայակոչում են արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները։

«Հրդեհից փրկվելու համար պատուհանից ցած նետվելու հետևանքով երկու մարդ մահացել է»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով, հրդեհի պահին շենքում ինը մարդ է եղել ծխով լցված սենյակներում, նրանցից միայն մեկն է փրկվել:

Հրդեհը բռնկվել է Ֆրյազինոյի Զավոդսկոյ պրոեզդ 2 հասցեում գտնվող ութհարկանի շենքում՝ այսօր կեսօրին:

Ռուսաստանցի քննիչների փոխանցմամբ, Ֆրյազինոյում շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն էր: