Ֆրանցիսկոս պապը խաղաղ գիշեր է անցկացրել

Ֆրանցիսկոս պապը խաղաղ գիշեր է անցկացրել։ Վատիկանի փոխանցմամբ, թոքաբորբով հիվանդանոցում գտնվող Հռոմի պապը գիշերն անցկացրել է առանց լրացուցիչ բարդությունների և այժմ հանգստանում է։

Կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդը Հռոմի Ջեմելի հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 14-ին։ Նրա վիճակը ծայրահեղ, բայց կայուն է գնահատվում։

Սուրբ Պետրոսի հրապարակվում հավաքվածները շարունակում են աղոթել Ֆրանցիսկոս պապի առողջության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած Պապի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց «թեթև բարելավում կա»․ Վատիկան