Ֆրանսիան գալիք տարվա սկզբին Ուկրաինային կտրամադրի Mirage կործանիչներ

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 2000C կործանիչ, արխիվ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն X սոցցանցում գրել է, որ Mirage 2000-5 կործանիչների տրամադրումը Ուկրաինային նախատեսված է 2025 թվականի առաջին եռամսյակում։

Ուկրաինացի օդաչուների և մեխանիկների նախապատրաստումը շարունակվում է, նշել է Լըկորնյուն: