Բաքվում բանակցում են Ադրբեջանի և Հունգարիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Պետեր Սիյարտոն։
«Թրենդ» գործակալության հարցազրույցում Սիյարտոն ասել է, որ գարնանը Հունգարիայի գազային համակարգ են բաց թողել Ադրբեջանից ավելի վաղ գնված 50 միլիոն խորանարդ մետր գազը և եթե պետք լինի պատրաստ են նոր գնումներ կատարել։ «Մենք 100 միլիոն խորանարդ մետր գազի շրջանակային համաձայնագիր ունենք», - նշել է Հունգարիայի արտգործնախարարը։
Բաքվում նա մասնակցում է էներգետիկ համաժողովի։
2023 թվականին Հունգարիան 50 միլիոն խորանարդ մետր գազ էր գնել ադրբեջանական SOCAR ընկերությունից և կուտակել գազապահեստներում, իսկ այս տարվա ապրիլից սկսվել է դրա օգտագործումը։