Ավերածություններ ու տարհանումներ Վրաստանում՝ հեղեղների պատճառով

Մառնեուլի, Վրաստան, 26-ը մայիսի, 2024թ.

Հեղեղների հետևանքով Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզում ավելի քան 15 գյուղ կտրված է արտաքին աշխարհից, այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Գիորգի Դոխթուրաշվիլին։

Պաշտոնյայի խոսքով՝ կանխարգելիչ նպատակներով դեռ անցած գիշեր իշխանությունները սկսել են տարհանել բնակչությանը։

«Լրջորեն տուժել են հատկապես Մառնեուլի, Տետրիծկարո, Բոլնիսիի և Դմանիսի համայնքները։ Կամուրջները քանդված են, փրկարար ծառայություններն աշխատում են շուրջօրյա։ Անհրաժեշտ էր նաև լրացուցիչ ուժեր մոբիլիզացնել այլ շրջաններից»,- ասել է Դոխթուրիշվիլին։

Ուժգին անձրևների հետևանքով վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ալազանի գետի վարարումը ավերածություներ է առաջացրել Քվեմո Ալվանի գյուղում, որտեղ գյուղացիական տնտեսություն ու հողատարածքներ, ճանապարհի մի մասն են անցել ջրի տակ։ Տեղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել են, որ հոսող ջուրը ճեղքել է պաշտպանիչ ամբարտակները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի