Իր դեմ մահափորձից ամիսներ անց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ծրարում դրված փամփուշտ են ուղարկել, այն հայտնաբերել են փոստը ստուգող աշխատակիցները:
Լրատվամիջոցները հաղորդում են՝ նամակն ուղարկողը ինքնությունը չի նշել։
Ոստիկանությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը։
Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել այս տարվա մայիսի 15-ին, զինված անձը՝ 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից, հինգ անգամ կրակել էր 59-ամյա վարչապետի վրա: Ֆիցոյի վիրահատությունը հաջող էր անցել, հուլիսի սկզբին նա վերադարձել է իր աշխատանքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ մասնակցել է կառավարության նիստինՍլովակիայի վարչապետի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնումՍլովակիայի վարչապետին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ReutersՄահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»