«Լիբանանում իրադրության սրման դեպքում Ֆինլանդիան կարող է դուրս բերել այդ երկրում տեղակայված իր խաղաղապահներին», - այսօր պետական YLE հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։
«Հուսանք, սակայն, ֆինն խաղաղապահները կկարողանան շարունակել իրենց առաքելությունը, որը շատ կարևոր է տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից», - նշել է ֆիննական դիվանագիտության ղեկավարը։
Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի կազմում այս պահին 200 ֆինն զինվորականներ են ծառայում։ Լիբանանի հարավում տեղակայված խաղաղապահների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 10 հազարը։