Պուտինը զենքի արտահանման ծառայությունը դուրս բերեց ՊՆ-ի ենթակայությունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով «Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը» դուրս բերվեց պաշտպանության նախարարության ենթակայությունից։ Այդ կառույցը զբաղվում է զենքի վաճառքով և արտահանմամբ։

Ինագուրացիայից հետո Պուտինը վերանշանակում է կառավարության կազմն ու դաշնային ծառայությունները, որտեղ գրեթե ամեն ինչ նույնն է մնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը