Fath-360: Իրանական հրթիռները, որոնք, ըստ հաղորդումների, ռուսների ձեռքում են հայտնվել

Իրանի հարավում զորավարժության ժամանակ Fath-360 հրթիռ է արձակվում, նոյեմբեր, 2022թ.

Փոքր հեռահարության բալիստիկ հրթիռն առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականի ապրիլին Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ: «Ֆաթ» պարսկերենում նշանակում է «նվաճում»: 5.2 մետր երկարությամբ հրթիռներից յուրաքանչյուրը կարող է կրել 150-կիլոգրամանոց մարտագլխիկ: Դա մոտավորապես եռակի ծանր է իրանական Shahed տխրահռչակ անօդաչու թռչող սարքերի պայթուցիկ լիցքից, որոնք բազմաթիվ ուկրաինացի քաղաքացիական անձանց են սպանել 2022-ին Ռուսաստանի կողմից առաջին անգամ կիրառվելուց հետո:

Fath-360 հրթիռը 2022 թվականի սեպտեմբերին Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Հրթիռները թաքցված են քաղաքացիական ավտոմեքենայի նմանվող բեռնատարում, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը երկնքից: Fath-360 հրթիռների հարվածի հարաբերական անճշտության տրամագիծը շուրջ 30 մետր է, ինչը նշանակում է, որ հավանական է դրանց օգտագործումը մեծ մակերեսով անշարժ թիրախների դեմ, ինչպիսին են, օրինակ շինությունները կամ ենթակառուցվածքները:

Իրանական արտադրության Shahed անօդաչու թռչող սարքի խոցումը Կիևի երկնքում 2023 թվականի մայիսին

Մոտ 5 000 կիլոմետր/ժամ առավելագույն արագությամբ Fath-360-ը անհամեմատ ավելի դժվար է որսալ, քան օդանավի նմանվող  Shahed դրոնները: Սակայն հրթիռի փոքր՝ 120կմ հեռահարությունը նշանակում է, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել միայն ճակատային գծերին մոտ շրջանների համար:

Իրանի զինված ուժերի հրամանատար գեներալ մայոր Մոհամադ Բաղերին օգոստոսի 5-ին Թեհրանում հանդիպում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ

Ռուսաստանի և Իրանի բարձրագույն ռազմական պաշտոնյաների այս հանդիպումից հետո հայտնվեցին  հաղորդումներ, որ Թեհրանը ռուս զինվորների համար իրանական հթրիռների օգտագործման վարժանքներ է անցկացնում:


 

Մեծադիր ցուցապաստառ  Թեհրանում, որի վրա պատկերված է Fath-360-ի ընտանիքի ավելի մեծ հրթիռ 

Թեհրանը հերքում է հաղորդումները Ռուսաստանին իր հրթիռների մատակարարման մասին, սակայն իրանցի մի բարձրաստիճան օրենսդիր ակներևաբար հակասել է պաշտոնական գծին: Ահմադ Բաղշայեշ Արդեսթանին իրանական լրատվամիջոցներին ասել է. - «Մենք պետք է փոխանակում կատարենք մեր կարիքները բավարարելու համար, այդ թվում՝ արտահանելով սոյա և ցորեն: Փոխանակման մի մասն ընդգրկում է Ռուսաստան հրթիռներ, մյուս մասը՝ ռազմական անօդաչու թռչող սարքեր ուղարկելը»:  


 

Բեռնատարի վրա տեղադրված հրթիռն արձակվում է Իրաքի տարածք, սեպտեմբեր, 2022թ.

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը սեպտեմբերի 9-ին լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնն «անհավատալիորեն տագնապած է» Ռուսաստանին Fath-360 հրիթռային համակարգերի փոխանցման մասին հաղորդումներից և զգուշացրել է «զգալի հետևանքների» մասին, եթե դրանք հաստատվեն:
 

Վերջին օրերին հաղորդագրություններ են տարածվում, համաձայն որոնց՝ Ռուսաստանն Իրանից Fath-360 հրթիռային համակարգեր է ստացել հարյուրավոր հրթիռներով: Ահա թե ինչ է սպառազինության այդ համակարգը և ինչպես կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի վրա: