Երեկ երեկոյան պայթյուններ են հնչել պռնակցված Ղրիմում, հաղորդում են տեղական տելեգրամյան ալիքները՝ նշելով, որ Բելբեկ օդանավակայանում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ղրիմի տարածքում երեկոյան մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում հինգ ATACMS հրթիռ է խոցվել։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հյուսիսային հատվածում երկու առանձնատուն և մեկ մեքենա է վնասվել, վիրավորներ չկան։
Ըստ Крым.Реалии-ի՝ պայթյունների մասին հայտնել են Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Ջանկոյի և Գվարդեյսկոյեի բնակիչները։
Ուկրաինացիների և Ղրիմի թաթարների "Атеш" շարժումն իր հերթին հայտարարել է Ղրիմի մի քանի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, Բելբեկ օդանավականյի պահեստներին հասցված հարվածների մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ այդ պահեստներում են պահվում Սու-27, Սու-30, ՄիԳ-31 ինքնաթիռների համար նախատեսված հրթիռները։
Այս տեղեկությունների մասին անկախ աղբյուրներից հաստատում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակի՝ Ղրիմում Ка-27 ուղղաթիռ է կործանվել