Դեմոկրատական կուսակցության ևս երկու ազդեցիկ գործիչներ՝ Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Կուպերը հրաժարվել են մասնակցել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես Քամալա Հարիսի փոխնախագահի թեկնածու, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության ներսում իր աղբյուրները։
Reuters-ի տեղեկություններով` հանգստյան օրերին Քամալա Հարիսը շփվել է փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մի քանիսի, այդ թվում` այս պահին ամենաիրական հավակնորդ համարվող Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապրիոյի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատները միավորվում են Քամալա Հարիսի շուրջ