Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ չեն հաստատել կամ պաշտպանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։
«Այդ այցի հետ կապված ինչ հաղորդագրություններ էլ ստացվեն հունգարացիներից և վարչապետ Վիկտոր Օրբանից՝ այցի էությունը ճիշտ չէ», - Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Էրիկ Մամերը։
Նրա ասելով՝ խոսքը գնում է ոչ թե խաղաղության, այլ հանդարտեցնելու մասին։ «Մենք գտնում ենք, որ դա խարխլում է միասնությունը և վճռականությունը, որ մենք պետք է ցուցադրենք այդ պատերազմին վերջ տալու համար»,- ընդգծել է Մամերը։։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին իր հերթին ասել է, որ Եվրոպական խորհրդում ռոտացիոն նախագահությունը որևէ դերակատարում չունի ԵՄ արտաքին ներկայացուցչության մեջ և վարչապետ Օրբանը Մոսկվա այցելելու մանդատ չի ստացել:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ցանկացած լուծում պետք է հիմնված լինի Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա՝ պաշտպանված ՄԱԿ-ի կանոնադրությամբ», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանը ժամանել է Մոսկվա` բանակցելու Պուտինի հետ