Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ հերթական բանաձևն է քննարկման դրել

Եվրախորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Եվրախորհրդարանում քննարկման է դրվել Վրաստանի վերաբերյալ հերթական բանաձևը, որը «լուրջ մտահոգություն» է հայտնում Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ, կոչ անում պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակող օրենսդրության համար։

Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:

«Անհամատեղելի են ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ, հակասում են Վրաստանի ԵՄ ինտեգրման հավակնություններին, վնասում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և վտանգի տակ են դնում երկրի եվրաատլանտյան ինտեգրումը», - ասված է Եվրամիության խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձևի նախագծում:

Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ Թբիլիսին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է նաև օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ Եվրամիությունը դատապարտել է նաև այս օրենքի ընդունումը՝ նշելով, որ «այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ՍԴ-ն չկասեցրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում է