Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական վարույթ է սկսել TikTok-ի դեմ՝ թվային ծառայությունների մասին օրենքի հնարավոր խախտումների համար։
Euronews հեռուստաալիքը սա կապում է Ռումինիայի ընտրություններին ռուսական միջամտության ապացույցների ձեռքբերման հետ։
Եվրահանձնաժողովն այժմ տվյալներ է հավաքում՝ պարզելու, թե արդյոք TikTok-ը խախտել է ԵՄ օրենքը։
Նոյեմբերի 24-ին Ռումինիայի նախագահական ընտրություններում անկախ ազգայնական, հանրությանը քիչ հայտնի Կալին Ջորջեսկուն անակնկալ հաղթանակ տարավ առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23 տոկոսը: Ընտրությունները չեղյալ հայտարարվեցին, երբ Սահմանադրական դատարանը քվեարկության գործընթացին, մասնավորապես, TikTok-ում Ռուսաստանի միջամտության մասին ապացույցներ ստացավ։ Ապացույցները ռումինական հետախուզական ծառայությունն էր տրամադրել։
Գեորգեսկուի մասին գովազդը տարածվել էր TikTok-ում, որը, ըստ հանձնաժողովի, բնական չէր TikTok-ի համար։ Հանձնաժողովի փորձագետները կարծում են, որ նման գովազդը հնարավոր է տարածվել է բոտերի և կեղծ հաշիվների միջոցով:
Եթե պարզվի, որ TikTok-ի գործողությունները չեն համապատասխանում ԵՄ օրենսդրությանը, ծառայությանը սպառնում է տուգանք՝ իր համաշխարհային եկամտի մինչև 6 տոկոսի չափով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռումինիայի «TikTok-ի արքան» կապված է նախագահի ծայրահեղ աջ թեկնածուի օգտին քարոզող ենթադրյալ սխեմայի հետ