Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44-ը

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը, ժամը 17-ի դրությամբ տեղեկությունները ներկայացրել է Փրկարար ծառայությունը։

Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44-ը, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին։

Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ է իրականացնում 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 ծառայող։ Վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ։

Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ