Եթե սահմանին անհանգիստ իրավիճակի մասին տեղեկատվություն լինի, Պաշտպանության նախարարությունն այդ մասին կտեղեկացնի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր փոխնախարարից, թե ի՞նչ իրավիճակ է սահմանին։
Վերջին շրջանում Բաքուն պարբերաբար մեղադրում է հայկական կողմին՝ հրադադարի խախտումների համար, Երևանը հերքում է այդ պնդումները։
Փոխնախարարը շեշտեց՝ Բաքուն իրականությանը չհամապատատխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ հայկական կողմը հանդես է գալիս հայտարարություններով:
«Եթե որևէ խնդիր ծագի, մենք անընդհատ տեղեկատվություն տրամադրում ենք: Եթե անհանգիստ իրավիճակի մասին տեղեկատվություն լինի, մենք այդ մասին կհաղորդենք», - ասաց Սարգսյանը:
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է հրադադարի խախտումների համար։ Այս պնդումները հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը: Երևանն էլ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմը՝ Բաքվի սպառնալիքները կանխելո՞ւ համար. ինչ է այն ենթադրում