ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել։ Թրամփն ասել է, որ ինքը չի կարող սպառնալիք լինել ժողովրդավարության համար, ինչպես պնդում են նրա քննադատները։
«Անցյալ շաբաթ ես փամփուշտ ստացա ինձ վրա հանուն ժողովրդավարության»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությունը կլուծի մինչ իր երդմնակալությունը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում մահափորձ է տեղի ունեցել Թրամփի դեմ, գնդակը դիպել էր նրա ականջին: