Երթ Չիկագոյում՝ Գազայի պատերազմում Իսրայելին Բայդենի վարչակազմի աջակցության դեմ

Հազարավոր խաղաղ պաղեստինամետ ցուցարարներ Չիկագոյում երթ են անցկացրել երեկ Դեմոկրատների ազգային համագումարի բացման օրը՝ ցույց տալով իրենց անհամաձայնություն ու դժգոհությունը Գազայի պատերազմում Իսրայելին Բայդենի վարչակազմի աջակցությանը:

Մի քանի ժամ տևած խաղաղ ցույցերից հետո, «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, տասնյակ ցուցարարներ ճեղքել են անվտանգության պարսպի մի մասը:

Դեմոկրատների անվտանգության թիմը հաստատել է, որ ցուցարարները կոտրել են համաժողովի արենայի մոտ գտնվող ցանկապատի մի մասը, սակայն, ըստ նրանց, իրավապահներն արագ են գործել, և ներկաների համար սպառնալիք չի եղել:

Չիկագոյում երեկ տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը։ Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ներկայացրել է իր ծրագրերն ու գաղափարները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չիկագոյում այսօր մեկնարկում է Դեմոկրատական կուսակցության համագումարը, Հարիսն իր առաջին մեծ ելույթը կունենա