Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի ՊՆ պնդումը:
Բաքուն պնդել է՝ այսօր ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ են բացել Նախիջևանի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, թե հայկական զինված ուժերը ադրբեջանական դիրքերը թիրախավորել են Գորիսի ուղղությամբ տեղակայված դիրքերից։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը