Առինջում բացվեց Իրանի առևտրի կենտրոնը

Առինջում այսօր բացվեց Իրանի առևտրի կենտրոնը։

Կենտրոնում ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Հայ-իրանական բիզնես կենտրոնի 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն է, մյուս 50 տոկոսինը՝ իրանական ParsHilal Caspian Group-ը։

Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում, այն զբաղեցնում է ավելի քանի 18 հազար քառակուսի մետր տարածք: Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ։ Առևտրի կենտրոնում կա նաև կոնֆերանսների սենյակ՝ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, փառատոնների, ինչպես նաև կոնֆերանսների անցկացման համար:

Կենտրոնը գտնվում է Գագիկ Ծառուկյանին պատանող «Առինջ մոլ»-ի տարածքում։

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը