Կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգություն, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
Ընդգծելով, որ Թբիլիսին մշտապես աջակցել է Երևանի և Բաքվի ջանքերին՝ Բոճորիշվիլին շեշտել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար։
«Մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին և հայտարարել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար», - ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցավոք կան նախապայմաններ». Միրզոյանը ԱԺ-ում մանրամասներ ներկայացրեց Բաքվի հետ համաձայնությունից