Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:

Ներկայումս մեկ ուղևորության արժեքը 100 դրամ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 150 դրամ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարեցում Երևանում. Ավինյան