Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Երևանի թիվ 172 հիմնական դպրոցում դասերը հեռավար էին: Տնօրենի որոշմամբ՝ սեպտեմբերի 6-ին աշակերտները տարհանվել էին, որովհետև 4 հարկանի դպրոցի վերևի հարկերում տատանումներ էին զգացվել:
Հայկ Կոստանյանը հայտնթում է, որ մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ «հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»։
Դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը կարծիք էր հայտնել, որ դպրոցի հարակցի տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի թիվ 172 դպրոցում դասերը հեռավար են. ի՞նչ կապ կա հարակից շինարարության ու դպրոցում նկատված ցնցումների միջև