Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ժամանել է Բաքու։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը կմասնակցի COP29-ի շրջանակներում նոյեմբերի 12-13-ը կայանալիք ամենաբարձր մակարդակի միջոցառմանը՝ Համաշխարհային առաջնորդների կլիմայական գործունեության գագաթնաժողովին։
Էրդողանը Բաքու է ժամանել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի ուղեկցությամբ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Էդողանին օդանավակայանում դիմավորել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
COP29-ը` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կշարունակվի երկու շաբաթ։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են չեղարկել, և ովքեր Բաքվում չեն մասնակցում COP29-ին